ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են

Ասում են
15.04.2022 | 07:31

Վարչապետը Ազգային ժողովում մի անչափ անսովոր հայտարարություն արեց, ըստ որի՝ եթե անգամ չլիներ պատերազմ, արդյունքը նույնը կլիներ, մենք անխուսափելիորեն պետք է գնայինք նույն զիջումներին:


Ավելի անհաջող, միաժամանակ ցավալի ու անհիմն արտահայտություն չէի լսել: Մի կողմ թողնենք, որ պատերազմը ոչ միայն տարածքային, այլև մարդկային անգնահատելի կորուստների միակ պատճառն էր, որի հետևանքները մենք տասնամյակներ շարունակ զգալու ենք:

Երբ այս իշխանությունը ի սկզբանե իր քաղաքական գաղափարախոսության առանցքը հռչակեց նախկիններին ամեն գնով սևացնելը, ցանկացած հարցում միայն նրանց մեղավոր հանելը (ընդ որում, այս ակցիային սահուն միացան բազում հնագույն և նորագույն նախկիններ), շատերը կարծում էին, որ անփորձություն է, երկար չի տևի, վերջապես, ինչքա՞ն կարող եք ձեր անգործությունը, ունակությունների իսպառ բացակայությունը և Սահմանադրությունն ու օրենքները շրջանցելու գործելաոճը քողարկել «նախկինների» հանդեպ ֆոբիայով: Բայց պարզվեց, որ այդ պրիմիտիվ գայթակղությունը անվերջ է, և հիմա էլ զիջումները, այդ թվում՝ ապագայում ծրագրավորված, ևս իբր նախկիններն են հաստատել բանակցային գործընթացներում, ինչը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 41253

Մեկնաբանություններ